News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ունենք բավականին կոշտ ֆիսկալ կանոններ, որոնք չեն բխում երկրի տնտեսական զարգացման տեսլականից։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում կարելի է արհեստական խոչընդոտներ ստեղծել, ֆիսկալ քաղաքականության ճկունությունը ապահովելու համար։

«Այսօրվա գործող հարկաբյուջետային քաղաքականությունն ունի կանոններ, որ, եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, դու պետք է ծրագրավորես ու իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ 3 տարիների ՀՆԱ-ների նկատմամբ 3 տոկոսը չգերազանցի, եւ, եթե 60 տոկոս է, դու չես կարող որեւէ պարտք վերցնել, կամ բոլոր պարտքերդ դառնում են առոչինչ: Սրանք բավականին կոշտ մեխանիզմներ են, ու կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետեւից՝ փոխանակ կանոններ դնեն դեֆիցիտի վրա, կանոններ են դնում հիմնականում ծախսային քաղաքականության վրա, ինչը նաեւ մենք իրականացրել ենք»,- նշեց նախարարը:

Խոսելով նախատեսվող փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ շեմերին իրենք որեւէ ձեւով ձեռք չեն տալիս, ավելացվում է եւս մեկ շեմ՝ 40 տոկոսը. «Կանոնը հետեւյալն է՝ եթե քո կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, դու պետք է ծրագրես եւ իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո կապիտալ ծախսերն ավելի լինեն, քան քո պակասուրդն է, այլ կերպ ասած, պարտք ես վերցնում, անպայման ծախսեր արա, որ քո պակասուրդն աճի: Եթե քո կառավարության նախորդ տարվա պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, ապա այս առաջին կանոնն ավելի է կոշտացվում, պետք է սահմանվի նոր կանոն ընթացիկ ծախսերի աճի համար:

Եթե 60 տոկոսն ենք գերազանցում, ապա պետք է ավելի կոշտացնենք կանոնը, եւ իմ նախանշած երկու կանոնին ավելանում է երրորդ կոշտ մեխանիզմը, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսեր եւ հարկային եկամուտներ հարաբերակցություն, որ քո սեփական եկամուտների այլ աղբյուրները եւս վերաուղղվեն սեփական ծախսերին, որպեսզի ուժեղացնենք տնտեսական աճի տեմպերը:

Եթե գերազանցում ենք 50-ը, ամբողջ հանրության առաջ կառավարությունը պետք է հաշվետու լինի, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրում ինքն ինչպես է վերադառնում դեպի 50 տոկոս շեմը: Եթե 60 տոկոսն է գերազանցում, այդ մեխանիզմները պետք է քննարկվեն Ազգային ժողովում այնպես, ինչպես  քննարկվում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ