News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում 2017 թվականին 61 ահաբեկչական  հանցագործության դեպք է կանխվել, դրանց  թվում`18 ահաբեկչական գործողության։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն, ահաբեկչության դեմ պայքարի ազգային հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։ 

 «Ստացված տեղեկությունների վերլուծության արդյունքները վկայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների կողմից Ռուսաստանի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողության օջախներ ստեղծելու շարունակական փորձերի մասին», - ասել է Բորտնիկովը:

«Այս միտումների վկայությունն են Սանկտ Պետերբուրգում եւ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում ահաբեկչական գործողությունները, նախապատրաստման փուլում ահաբեկչական բնույթի 61 հանցագործությունների, այդ թվում՝18 ահաբեկչական գործողությունների կանխարգելումը»,-ասել է նա:

Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը նշել է, որ ահաբեկչական հարձակումները նախատեսում էին իրականացնել բազմամարդ վայրերում եւ ռազմավարական նշանակության օբյեկտներում:

Բորտնիկովն ավելացրել է նաեւ, որ այս տարի դադարեցվել է 56 գաղտնի ահաբեկչական խմբավորման գործունեություն:

Բացի դրանից, նրա խոսքով, այս տարի Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 1000 զինյալ, 78-ն էլ ոչնչացվել են: «2017 թ. ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի ազգային հանձնաժողովի եւ Դաշնային օպերատիվ շտաբի կոորդինացմամբ  համակարգված միջոցառումներ են իրականացվել, որի արդյունքում 1 մլն 18 հազար հոգի ձերբակալվել է, 78 բանդաներ եւ նրանց աջակիցները էլ՝ չեզոքացվել»:

Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող ավելի քան 17.5 հազար օտարերկրյա քաղաքացիների արգելվել է մուտք գործել  Ռուսաստան:

Նա նաեւ նշել է, որ արգելվել է 80 հոգու ելքը արտասահման, ովքեր գտնվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործակալների ազդեցության տակ եւ ծրագրել են միանալ ահաբեկիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ