News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիային օգնելու հարցում Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի հետ: Այդ մասին  Sputnik Iran-ի հետ զրույցում ասել է Իրանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւան Ջաղարյանը:

«Մենք արդեն այժմ, առանց հաշվի առնելու, թե ում վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի այս կամ այն շրջանները, էական հումանիտար օգնություն ենք տրամադրում Սիրիայի բնակչությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող արեւմտյան երկրների: Վերջիններս հայտարարում են, որ կօգնեն միայն այն շրջաններին, որոնք Բաշար Ասադի օրինական կառավարության վերահսկողության տակ չեն: Ես հատկապես ընդգծում եմ «Բաշար Ասադի օրինական կառավարություն» արտահայտությունը, այլ ոչ թե «ռեժիմ», ինչպես Արեւմուտքն է ասում»,- ասել է Ջաղարյանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Սիրիան բաժանելու քաղաքականություն է տանում այնպիսի զգացողությամբ, կարծես նրանք ուզում են այնպիսի տեղական մարմիններ ստեղծել  տարածքում, որը Դամասկոսի վերահսկողության տակ չէ: Ընդ որում, հայտարարում են, որ Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից են, բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է երեւում:

2015-ի հուլիսին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ դեսպանը նշել է, որ Մոսկվան խիստ դեմ է այդ համաձայնագրի ցանկացած վերանայմանը, քանի որ այն տարբեր երկրների մասնագետների, այդ թվում ռուսաստանցի, արեւմտաեվրոպացի, ամերիկացի, չինացի ու հատկապես իրանցի մասնագետների բազմաթիվ տարիների աշխատանքի արդյունքն է:

Ըստ նրա՝ այդ փորձերը ի վիճակի են ապակայունացնել ստեղծված բարենպաստ պայմանները: Իսկ դա, իր հերթին, կարող է բացասաբար ազդել Իրանին շրջապատող մի շարք թեժ կետերի վրա, այդ թվում նաեւ Աֆղանստանի, Իրաքի, Լիբանանի եւ նույնիսկ Եմենի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ