News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրների ղեկավարները ներգրավված են Լիբիայում տասնյակ հազարավոր միգրանտների նկատմամբ չարաշահումների մեջ: Այս մասին հայտարարել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունում, հաղորդում է The Guardian-ը:

Իրավապաշտպանները մանրամասնել են, որ եվրոպացի քաղաքական գործիչները տեղյակ էին, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Լիբիայի ափամերձ գոտու պահակախումբը մարդկանց խոշտանգումների եւ շահագործման է ենթարկել. ԵՄ-ն շահագրգռված էր, որպեսզի միգրանտներին պահեին Լիբիայում:

«Լիբիայում հարյուր հազարավոր փախստականների եւ միգրանտների կյանքը կախված է լիբիական իշխանություններից, զինված խմբավորումներից եւ մաքսանենգներից, որոնք, ֆինանասական շահից ելնելով, հաճախ միասին են գործում», - ասվում է իրավապաշտպանների զեկույցում:

Ըստ Amnesty International- ի՝ ներկայումս մինչեւ 20,000 մարդ «գտնվում է գերլցված, հակասանիտարական կալանքի կենտրոններում»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է աջակցել «ռազմական գործողությունների իրականացմանը»՝ Լիբիայում ստրկավաճառության ցանցերի դեմ պայքարի համար: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը շեշտել է, որ խոսքը պատերազմի վերսկսման մասին չէ, այլ միայն՝ «ոստիկանական ուժեղացված օպերացիայի», հաղորդում է Lenta- ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ