News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիալունի ժամանակ մոտոցիկլիստների մասնակցությամբ ավելի շատ մահացու վթարներ են տեղի ունենում, պարզել են գիտնականները, գրում է The BMJ ամսագիրը: Հետազոտողները վերլուծել են մահացու ելքով ավտովթարները ԱՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Նրանք դիտարկել են ավելի քան 13 հազար վթար, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում 1975-ից  մինչեւ 2014 թվականներին՝ 1482 գիշերվա ընթացքում: Դրանցից 494 գիշերներին լիալուսին է եղել:

Նրանց հաշվարկներով՝ լիալուսնի ժամանակ տեղի է ունեցել 4494 վթար: Այլ խոսքով՝ յուրաքանչյուր լիալուսնի գիշերվան բաժին է ընկել 9,1 վթար, իսկ ցանկացած այլ գիշերվան՝ 8,64:

Այլ գիշերների հետ համեմատած՝ լիալուսնի յուրաքանչյուր 2 գիշերվան մեկ հավելյալ վթար է բաժին ընկել: Այլ երկրներում ավտովթարների վերլուծությունը նմանատիպ արդյունքներ է գրանցել: Այդպիսի վթարների տիպիկ զոհ է եղել 32 տարեկան տղամարդը, որը փոխադրամիջոցը վարել է գյուղական տեղանքով՝ առանց սաղավարտի, եւ զոհվել ճակատով բախվելու հետեւանքով:

Հետազոտողները ենթադրում են, որ երկնքում լիալուսինը ճանապարհից շեղել է նրանց ուշադրությունը, ինչն էլ վթարի է հանգեցրել: Նրանք հուսով են, որ իրենց աշխատանքի արդյունքը մոտոցիկլավարներին կստիպի ավելի ուշադիր վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ