News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարեւորել է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա:

Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարեւոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին եւ երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաեւ Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Դեսպան Վասիլեն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը, նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն եւ գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով եւ կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ