News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը դեկտեմբերի 11-ին, պատասխան Հայաստանում գործող ավտորիտար համակարգը ներկայացնող ՀՀԿ-ի կողմից արված հրապարակավ ցինիկ հայտարարությունների եւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման հետ կապված թոշակների եւ աշխատավարձերի չինդեքսավորմանն (չբարձացմանը) կազմակերպել էր բողոքի ակցիա: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Բողոքի ակցիայի նպատակն էր մերժել բթացած անասնական վարքագծի դրսեւորումը եւ հանցավոր անգործության դատապարտումը:

Ակցիան տեղի ունեցավ ՀՀԿ գրասենյակի առջեւ: Շուրջ հարյուր ոստիկան շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը եւ թույլ չտվեցին արածելու եւ որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին:

ՀՀԿ անդամների կողմից հրապարակային հայտարարությունները եւ դրսեւորած անգործությունը, կապված մարդու սննդակարգի համար նախատեսված նվազագույն անհրաժեշտ մթերքների աննախադեպ թանկացման պայմաններում մարդկանց թոշակների եւ աշխատավարձերի չինդեքսավորելը (չբարձացնելը) եւ դրա հիմնավորելը, որ սոցիալապես անապահով խավը միեւնույն է օգտագործում է միայն կարտոֆիլ, որը չի թանկացել,  խախտում է մարդու իրավունքներն ու ազատություններն  ուղղակի եւ անուղղակի ձեւով  հանդիսանալով քրեորեն հետապնդելի արարք՝  մարդու իրավահավասարության խախտում: Արգելվում է կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու իրավունքներին ու օրինական շահերին պատճառել վնաս:

Նման վարքագծի դրսեւորումը իհարկե նորություն չէ: Նորություն չէ նաեւ մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին եւ ապօրինություններին: Բայց ժամանակն է սթափվել եւ ոտքի կանգնել՝ չհանդուրժելով անարդարությանն եւ ապօրինությանը: Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը եւ անհնազանդության միջոցով տապալի հանցավոր համակարգը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպվել եւ ինքնաազատագրման միջոցով հասնել բաղձալի նպատակին՝ հաստատել արդար կարգեր հայրենիքում:

Տպել
Ամենաշատ