News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Սասնա ծռեր»  խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը «Դեդը» իր մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները, գրավելով ոստիկանության ՊՊԾ գունդը, ազատագրել են այն եւ դրա տարածքում 4-րդ հանրապետություն ստեղծել, որը մտադիր են վերականգնել:

«Համոզված եմ, որ բռնությունները կանխվում են բռնությամբ: Գրավելով ՊՊԾ գունդը՝ մենք ազատագրել ենք այն եւ դրա տարածքում 4-րդ հանրապետություն ենք ստեղծել, որը մտադիր ենք վերականգնել»:

Նա նշեց, որ ծնվել է անարդարությունների դեմ պայքարելու եւ հաղթելու համար.  «Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ եւ ծառայել իշխանություններին: Ես ծնվել եմ կռվելու եւ հաղթելու համար: Նաեւ նրա համար, որ նահատակվեմ ինչպես Մարտիրոս»,-ասաց Մարտիրոս Հակոբյանը:

Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտարարութմաբ հանդես եկավ եւ նշեց, որ որպես հայ՝ ինքը պարտավորություն է ունեցել ապստամբելու, իր խոսքով, երկիրը զավթած բռնապետության դեմ. «Հայն այստեղ ճնշված է եւ դժբախտ: Իսկ երբ լքում է երկիրը, ավելի ազատ է ապրում, թեկուզ եւ Հայաստանից ավելի աղքատ երկրում»:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ