News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարժական կապի ծավալների անկումը Ucom ընկերությանը չին առնչվել: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին ոլորտում 15 տոկոսով անկում է գրանցվել, 2017-ին՝ 6-7 տոկոսով:

«Սակայն այս տարիների անկումը մեզ շրջանցել է, քանի որ մենք գիտակցում ենք, որ բջջայինով զրույցների ծավալների կրճատման ֆոնին անհրաժեշտ է առաջնահերթությունները փոխել, թեեւ Հայաստանում  ձայնային ինտերնետ կապի հասանելիության պայմաններում սմարթֆոնացման ծավալների աճման միտումը դանդաղ է ընթանում, քան այլ երկրներում»,- նշեց Հայկ Եսայանը:

Ընկերության վրա չի անդրադարձել նաեւ ԵՏՄ տարածքում եւ ԵՄ երկրների միջեւ ռոումինգ ծառայության արժեքի նվազումը:

«ԵՏՄ տարածքում տրամադրվող ռոումինգի եւ այլ ծառայությունների համեմատությամբ՝ մեր ծառայություններն ավելի շահավետ են: Մեզ մոտ գործում է 25 դրամ սակագինը: Այս էժանացումը մեծ մասամբ վերաբերում է Ռուսաստանին եւ Ղազախստանին, բայց ոչ Հայաստանին: Ինչ վերաբերում է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ռոումինգային սակագների նվազեցման պայմանագրին, դա մեզ վրա էական ազդեցություն չունի: Իրականում մենք 2 տարով այս որոշումներից առաջ ենք անցել»,- եզրափակեց Հայկ Եսայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ