News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Deloitte հետազոտական կենտրոնի ամերիկացի գիտնականների տվյալներով՝ քնից առաջ գաջեթների օգտագործումը կարող է առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամ առաջացնել, փոխանցում է Life-ը:

Deloitte-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 18-ից մինչեւ 75 տարեկան  2 հազար մարդ: Պարզվել է, որ հարցվածների 81 տոկոսն արդեն անկողնում գտնվելիս դեռեւս մեկ ժամ շարունակում է սմարթֆոնն օգտագործել:

Հարցվածների 66 տոկոսը նշել է, որ քնելուց առաջ առնվազն կես ժամ օգտվում է գաջեթից, 35 տոկոսն օգտվում է 5 րոպե, եւ միայն 14 տոկոսն է խոստովանել, որ գաջեթից այնքան է օգտվում մինչեւ սկսում է քնել:

Հետազոտողների կարծիքով՝ ցուցանիշները հուսադրող չեն: Վերջերս Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ սմարթֆոնի էկրանից ճառագող լույսը կարող է դառնալ գիշերային կտրուկ առույգության կամ մակերեսային քնի պատճառ: Մարդը վտանգում է իր կենսաբանական ժամացույցի խափանմամբ, կսկսվեն օրվա ռեժիմի խնդիրներ եւ կարող է առաջանալ տարրական անքնություն:

Մարդու առողջության համար սմարթֆոնների երկարատեւ օգտագործման կործանարար հետեւանքները կանխելու համար գիտնականները մի քանի պարզ խորհուրդներ են տալիս՝ հեռախոսը դնել «չանհանգստացնել» ռեժիմի վրա, թողնել սենյակի հակառակ ծայրում, այս դեպքում ցանկություն չեք ունենա հեռախոսի համար անկողնուց ելնել եւ համացանց մտնելու գայթակղությունն էլ չի լինի, ամեն օր պառկել քնելու միեւնույն ժամին, արթնանալու համար սովորական զարթուցիչ օգտագործել, այլ ոչ հեռախոսինը, եւ վերջապես՝ ավելի լավ է հնարավորինս եկար տաք ցնցուղ ընդունել, քան համացանցում հետեւել ձեր ծանոթների կյանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ