News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«My Beeline Armenia» բջջային հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 100 000-ը, իսկ հավելվածի ակտիվ օգտագործողների թիվը շարունակաբար աճում է։

«My Beeline Armenia» հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու ինքնուրույն լուծել կապի ծառայությունների հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հաշիվը եւ փաթեթի մնացորդը ստուգելուց բացի «My Beeline Armenia»-ի օգնությամբ կարելի է ծանոթանալ գործող սակագնային փաթեթներին եւ անցում կատարել նախընտրածին, միացնել եւ անջատել ծառայություններ, ինչպես նաեւ առցանց վճարումներ կատարել։ Հավելվածի mShop բաժնի միջոցով կարելի է առցանց պատվիրել SIM-քարտեր, սմարթֆոններ եւ այլն, որոնք կառաքվեն անվճար:

Օգտատերերի կողմից ամենամեծ պահանջարկն ունի հաշվի վերծանում անվճար ստանալու հնարավորությունը։

«Ես ինքս մեր հավելվածի առաջին օգտագործողներից եմ, եւ ուրախ եմ տեսնել, որ մեր «ակումբը» շարունակաբար մեծանում է։ Մեր ամբողջ ռազմավարությունը կառուցված է ժամանակակից թվային ընկերություն դառնալու գաղափարի վրա, իսկ դա առաջին հերթին նշանակում է հնարավորություն տալ բաժանորդներին առցանց լուծել մաքսիմալ հնարավոր հարցեր։ 21-րդ դարում մարդկանց ժամանակը շատ թանկ է, եւ մենք՝ գնահատելով մեր հաճախորդների ժամանակը առաջարկում ենք այն խնայելու պարզ եւ հարմար տարբերակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«My Beeline Armenia» հավելվածը կարելի է ներբեռնել Play Market, App Store եւ Windows հարթակներից, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով։

Նշենք, որ հավելվածը մշտապես կատարելագործվում է եւ ավելանում են նոր  հնարավորություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ