News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ֆրանսիացի աճպարար Նաթան Պոլենը սլեքլայնի (նեյլոնից կամ պոլիէստեթրից հատուկ ժապավեն, որ ձգվում է երկու կայուն օբյեկտների միջեւ) վրայով զբոսանքի համաշխարհային ռեկորդ է սահմանել:

23-ամյա լարախաղացը քայլել է Էյֆելյան աշտարակից Սենա գետի երկայնքով մինչեւ Տրոկադերո հրապարակ ձգվող 670 մետր երկարությամբ ժապավենի վրայով՝ 70 մետր բարձրության վրայով:

Քաղաքային պայմաններում սլեքլայնի վրայով ամենաերկար զբոսանքի ռեկորդը եւս պատկանում է Պոլենին (651 մետր բարձրության վրա), հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով UPI- ը: Զբոսանքի համար ֆրանսիացուց պահանջվել էր մոտ կես ժամ: Պոլենը պատմել է, որ փորձի ժամանակ նա ժապավենի վրայից ընկել է վերջնակետից 80 մետր հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ