News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաեւ գիտական տուրիզմի խոշոր կենտրոն. առաջիկա ծրագրերում նաեւ այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ, ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարեւոր է անկայուն երեւույթների ուսումնասիրությունը եւ այլն: Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլեւ սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին գիտության նվիրյալների շնորհիվ հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Այսօր Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման տարածաշրջանային 8 կենտրոն: Դրանիցի մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար  ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս՝ Երեւանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ժամանակ, հայտարարվեց նաեւ Թուրքիայի միանալու մասին:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երեւույթների հետազոտումը եւ տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաեւ կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։ Մյուս կողմից, կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար:

«Երկրաշարժից, ապա նաեւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչեւ իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաեւ կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը: Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց  Ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչեւ օրս, քանի որ  մասնավոր որեւէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք  իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ», - հիշում է աստղադիտարանը երկար տարիներ գլխավորած, ներկայում՝ փոխտնօրենի պարտականությունները ստանձնած Հայկ Հարությունյանը:

Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին եւ բնական աղետների կանխազգուշացման նպատակով: Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց եւ հրթիռների մասերի կուտակման հետեւանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր գործող արբանյակների համար։

Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաեւ գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաեւ այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ