ՆԱՏՕ-ն մինչեւ 2020 թվականը երկարացրել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը, նշված է դաշինքի կայքում:
«Դաշնակիցները գլխավոր քարտուղարին շնորհավորում են եւ լիովին համոզված են 21-րդ դարի մարտահրավերներին ուղղված ՆԱՏՕ-ի ադապտացմանը նպատակամղված աշխատանքները շարունակելու նրա ունակություններին»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն: