News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատները չկարողացան Ռուսաստանի հետ դավադրության ապացույցներ ներկայացնել եւ անցան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած դեմոկրատների ծախսած հազարավոր ժամերին ու միլիոնավոր դոլարներին՝ նրանք չկարողացան Ռուսաստանի հետ դավադրության որևէ ապացույց ներկայացնել: Այժմ նրանք դիմում են սեռական ոտնձգությունների մեջ կեղծ մեղադրանքներին եւ հորինված պատմություններին կանանց մասին, որոնց ես չեմ ճանաչում եւ/կամ երբեք չեմ տեսել: Կեղծ լուրեր»,- գրել է Թրամփը:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը ավելի վաղ առաջարկել էր լրագրողներին թերթել երեք կանանց՝ Թրամփի իրենց հանդեպ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների էջը, որոնք երկուշաբթի օրը կրկին հիշեցրեցին իրենց մեղադրանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ