News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին մեծ նվեր էր: Քանի որ 3 հազար տարի հրեաները երազում էին ճանաչման մասին, եւ իրենք՝ հրեաները, Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

«Բոլոր պետական հաստատությունները, այդ թվում Կնեսեթը, Երուսաղեմում են: Ամեն դեպքում, այն շատ կրոնների քաղաք է: Սա քաղաք է ողջ աշխարհի համար: Թրամփը արձանագրել է իրականությունը: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Բայց շատերին դա դուր չի գալիս: Եվ ասում են, որ դա սխալ է: Նախեւառաջ Եվրոպա», - ասել է համայնքի ղեկավարը` հավելելով, որ չնայած դրան, անհրաժեշտ է շարունակել աշխատել, ապրել, ապացուցել, որ հրեաները իրավունք ունեն գոյություն ունենալ, գոյության իրավունք ունի հենց Իսրայելը:

Մեկնաբանելով այն հարցը, որ շատերը հակված են Թրափմի որոշումը սադրիչ համարել, եւ այն կարող է ավելի խորացնել իրավիճակը, համայնքի ղեկավարը նշել է, որ հայտարարությունը, ըստ էության, սրել է իրավիճակը: «Բայց աշխարհը պետք է հասկանա, որ վաղ թե ուշ այն պետք է տեղի ունենար: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ պաղեստինցիները, արաբները, բնակության իրավունք չունեն: Նրանք վայելում են քաղաքակիրթ Իսրայելի բոլոր օգուտները՝ անվճար բժշկություն, կրթվում են, աշխատում, լավ կյանք ունենալու իրավունք ունեն:

Միեւնույն ժամանակ, նրանք Իսրայելի մեծ թշնամիներն են», - հիշեցրել է Ռիմա Վարժապետյանը: Նա նշել է, որ ինթիֆադան մոտ է, ինչպես արդեն հայտարարվել է, եւ սա շատ վտանգավոր է:

«Անհրաժեշտ էր աշխարհին նախապատրաստել, անհրաժեշտ էր հիմք պատրաստել Իսրայելին  հարձակումներից պաշտպանելու խնդրի լուծման համար: Եվ ո՞վ կարող էր դա անել, եթե ոչ Ամերիկան: Եվ ո՞չ անձամբ Թրամփը: Սա փաստ է: Բայց միեւնույն ժամանակ մենք այժմ Հանուկի տոնի նախաշեմին ենք: Դա հրաշք է: Եվ հրաշքներից մեկը տեղի ունեցավ տոնի նախօրեին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ