News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին կանչել է հարցաքննության: Ինչպես նշված է գերատեսչության կայքում, քաղաքական գործիչը պետք է ներկայանա դատախազություն դեկտեմբերի 18-ին՝ ժամը 9: 30-ին:

Սաակաշվիլիին կհարցաքննեն որպես քրեական վարույթի շրջանակներում կասկածյալի՝ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 3-րրդ մասով, 256-րդ հոդվածի 2-րդ մասով, 28-րդ հոդվածի 3-րրդ մասով, 110-2-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 3-րրդ մասով, 110-2-րդ հոդվածի 4 մասով նախատեսված քրեական հանցագործությունների հիման վրա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ - ը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին Կիեւում: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական հետախուզություն էր հայտարարել Սահակաշվիլիի հանդեպ Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հիման վրա. հանցագործության փորձ (15-րդ հոդվածի 1-ին մաս), հանցագործությունը ճանաչվում է կատարված մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածության հիման վրա, եթե այն միատեղ իրականացրել են մի քանի անձ (երկու կամ ավելի) (28-րդ հոդվածի 2-րդ մաս), քրեական կազմակերպությունների մասնակիցներին աջակցություն և նրանց հանցավոր գործունեության քողարկում (256-րդ հոդվածի 2-րդ մասը):

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Սահակաշվիլին բողոքի ցույցեր էր կազմակերպել Ուկրաինայում պետական իշխանության բռնագրավման և նախկին քաղբանտարկյալ Վիկտոր Յանուկովիչի և գործարար Սերգեյ Կուրչենկոյի հանցագործ խմբերի անդամներին վերջիններիս քրեական հետախուզումից ազատելու գործում օգնելու համար: Ինքը՝ Սահակաշվիլին, հերքել է գլխավոր դատախազի մեղադրանքները:

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կիևի Պեչերսկու դատարանը մերժեց  դատախազի միջնորդությունը, ով խնդրում էր Սահակաշվիի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել շուրջօրյա տնային կալանքը: Ինչպես նաև դեկտեմբերի 5-ին, երբ անվտանգության աշխատակիցները խուզարկում էին Սահակաշվիլիի բնակարանը, նա հայտարարել էր, որ իրեն ցանկանում են  առևանգել Պուտինի հրամանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ