News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգը ԵՄ երկրների՝ խտրականության տարածման վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է  առաջին տեղը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ցուցակի  համաձայն՝ վարկանիշի երկրորդ տեղում է Ֆինլանդիան, երրորդը Ավստրիան է, նրան հաջորդում են Դանիրան, Շվեդիան, Մալթան, Գերմանիան եւ Իռլանդիան։

«ԵՄ օրենքներն արդեն 17  տարի արգելում են խտրականությունը, բայց այն նախկինի պես առկա է։ Միգրանտները, նրանց երեխաները եւ էթնիկ փոքրամասնությունները շատ ոլորտներում խտրականության են բախվում, հատկապես աշխատանքային կյանքում»,– ասված է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության զեկույցում։

Հետազոտությանը մասնակցել են 500 ներգաղթյալ Ֆինլանդիայից եւ էթնիկ փոքրամասնություններ մայրաքաղաքային շրջանից։

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է ավելի քան 25 հազար պատահականության սկզբունքով ընտրված միգրանտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ