News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու,  նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի  հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:

Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 եւ 1995 թթ.., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1993թ. եւ հանդիսանում է կանանցից մեկի երեխայի հայրը, իսկ մյուսի՝ ընկերը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 1996թ. ծնված աղջկա հետ եւ համատեղ կյանքի ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, ունեցել են դուստր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել իր երեխայի մոր նկատմամբ, ապա՝ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ՝ սոցիալական խնդիրները, ապրուստի գումարը վաստակելու համար։

Երիտասարդի պահանջով 2016 թվականի հոկտեմբերից նրանց հետ համատեղ՝ նույն տանը, սկսել է բնակվել նաեւ ընկերուհին՝ ծնված 1995 թվականին, մանկահասակ երեխայի հետ միասին։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայնակ մայրը եւս ենթարկվել է պոռնկության շահագործման։ Երիտասարդի հարկադրանքի ներքո կանայք տարբեր գիշերային ակումբներում ծանոթացել են օտարազգի տղամարդկանց հետ, զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ այդ ընթացքում մանկահասակ երեխաները գտնվել են երիտասարդի մոտ։ Վերջինս պարբերաբար բռնություն է գործադրել կանանց նկատմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու պահանջը կատարելուց հրաժարվելու կամ քիչ գումար վաստակելու համար, սպառնացել վնասել երեխաներին։

Բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ երիտասարդի կողմից իր երեխայի մոր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, իսկ մյուսի՝ 1995թ. ծնված կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով եւ 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ