News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արարատբանկը» այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում տեղաբաշխել է «Առաջին հիփոթեքային ընկերության» կողմից թողարկված 100 մլն դրամ եւ 500 հազար դոլար ծավալով առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը:

Տեղաբաշխմանը նվիրված ասուլիսի ժամանակ «Արարատբանկի» ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Էդգար Էվոյանը նշել է, թե այս փաստը աննախադեպ է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում: «Այս պարտատոմսերի առանձնահատկությունն այն է, որ բացի թողարկողի պատասխանատվությունից, պարտատոմսերում ներդրումներն ապահովված են նաեւ հիփոթեքային վարկերով, որոնց ցանկը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից»,-ասաց նա:

Էդգար Էվոյանի խոսքով, թողարկված պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվել է, միաժամանակ պահանջարկը 34 տոկոսով գերազանցել է առաջարկը: Ընդ որում, պարտատոմսերը 153 տոկոսով ապահովված են հիփոթեքային վարկերով, այդ թվում նաեւ այն բանի հաշվին, որ վարկի եւ գրավ դրված անշարժ գույքի հարաբերակցությունը կազմում է 70 տոկոս:

«Արարատբանկը» միշտ ձգտում է նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: «Առաջին հիփոթեքային ընկերությունը» երրորդ ընկերությունն է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկից եւ «Ֆինկա» վարկային կազմակերպությունից հետո, որին մենք բերեցինք Հայաստանի կապիտալի տեղական շուկա»,-իր կողմից նշեց «Արարատբանկի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը:

«Առաջին հիփոթեքային ընկերության» տնօրեն Դավիթ Աթանեսյանն իր հերթին նշեց, որ այս գործիքը նոր թափ կհաղորդի Հայաստանում կապիտալի եւ հիփոթեքային շուկաների զարգացմանը: «Հաշվի առնելով, որ մեր պարտատոմսերի պահանջարկը գերազանցել է առաջարկը, մենք մտադիր ենք հետագայում եւս շարունակել հիփոթեքային արժեթղթերի թողարկման պրակտիկան»,-ասաց նա:

«Առաջին հիփոթեքային ընկերության» դրամային պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը 10,5 է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 հազար դրամ: Դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը 6,5 է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 դոլար:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի է: Պարտատոմսերը թողարկվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» օրենքի շրջանակներում:

«Առաջին հիփոթեքային ընկերությունը» հայկական հիփոթեքային շուկայում գործում է 2004 թվականից եւ մասնագիտացած է բնակարաններ ձեռք բերելու եւ վերանորոգում իրականացնելու նպատակով վարկավորում իրականացնելու ոլորում:

«Արարատբանկը» ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ  2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ