News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցավ Ամերիաբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, Գոլդեն Սթեյթ բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Քալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:

Ամերիաբանկի և Գոլդեն Սթեյթ բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվեցին մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:

Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Քալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:

Տպել
Ամենաշատ