News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխաններն երկու ամիս անց չի ստացվել: NEWS.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց՝  սպասում էր, որ դատաբժշկական փորձաքննության պատասխանները այս շաբաթ արդեն պարզ կլինեն, սակայն, դեռ չեն ստացվել: Թե երբ կստացվեն, փաստաբանը դժվարացավ ասել՝ նշելով, որ  փորձագիտական բյուրոները ծանրաբեռնված են եւ այդ պատճառով փորձաքննության պատասխաններն ուշանում են:

Արդյոք Ռուզաննա Մկրտչյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Նաիրա Պետրոսյանը չպատասխանեց՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին: Նա միայն նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը բավարար է, սակայն, հոգեբանական ծանր վիճակում է:

Ռուզաննա Մկրտչյանը որոշ ժամանակ գտնվում էր «Նուբարաշենի» հոգեբուժարանում, որտեղից նա տեղափոխվել է  «Աբովյան» ՔԿՀ:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Տպել
Ամենաշատ