News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տուլայում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի գործով դեկտեմբերի 8-ին նշանակված դատական նիստը չի կայացել:

NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ, 4.5 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ թարգմանիչը չէր ներկայացել:

«Մենք մտավախություն ունենք, որ գործի քննությունը միտումնավոր ձգձգում են, թե ինչ նպատակով, դեռեւս չենք հասկանում: Հիմա հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 28-ին»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Վճռաբեկը հետ էր ուղարկել գործը առաջին ատյան՝ նոր դատավճիռ կայացնելու համար:

Գառնիկ Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չկա, բողոք չունեն նաեւ վթարի հետեւանքով մահացած ուղեւորների հարազատներն ու վնասվածքներ ստացած ուղեւորները: Դեռեւս հայտնի չէ, թե դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո որտեղ Գառնիկ Հարությունյանը կկրի պատիժը: Չի բացառվում, որ նա կտեղափոխվի Հայաստան՝ պատժի մնացած մասը կրելու համար:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Առաջին ատյանի որոշմամբ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ