ԱՄԷ-ում մի կին սոցցանցերում «անպարկեշտ» տեսանյութերի հրապարակման կապակցությամբ կալանավորվել է: GulfNews-ի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում կիբերհանցագործությունների հարցերով դատարանը հանձնարարել է կնոջը ձերբակալել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա օգտագործել է SnapChat-ը, Instagram-ը եւ Twitter-ը` «անբարո տեսանյութերի» տարածման համար:
Նշվում է, որ կինը սոցցանցերում Դամանի անունով էջ է բացել «եւ հեռարձակել է բարոյականությունը խախտող եւ անառակությանը նպաստող հոլովակներ»:
Հոլովակների բովանդակության մասին չի հաղորդվում: