News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանի եւ Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջեւ աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի եւ Էմիլ Կայկիեւի գլխավորությամբ:

Հանդիպմանը փոխնախարար Կարեն Նազարյանը կարեւորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ անցկացվող պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մտքերի փոխանակում արտաքին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։

Նախարարի տեղակալ Նազարյանն անդրադարձավ նաեւ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ որն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համահունչ։

Երեւան աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Տպել
Ամենաշատ