News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Կլեմենտը կոչ է արել իր կառավարությանը դատապարտել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումները եւ փորձել կանխել հակամարտության հետագա սրումը:

Խորհրդարանում Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, պատգամավորը անդրադարձել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:

Խոսելով այս տարի ամռանը տարածաշրջան կատարած իր այցի մասին՝ Կլեմենտը նշել է, որ տեսել է մարդու իրավուքների սարսափելի խախտումներ:  Իսկ մարդիկ վերջիվերջո ցանկանում են խաղաղության մեջ ապրել:

«Մենք հանդիպեցինք մայրերի, ովքեր հակամարտության ընթացքում կորցրել են իրենց որդիներին: Ես այցելեցի այնպիսի վայրեր, որոնք անասելի սարսափի տեսարաններ էին: Ես հուսով եմ, որ Արցախում խաղաղություն եւ բարգավաճում կլինի, որտեղ մարդիկ կարող են կողք կողքի ապրել հարեւանների, այդ թվում Ադրբեջանի հետ: Ես կոչ եմ անում կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումները եւ փորձել կանխել հակամարտության հետագա խորացումը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ