News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար ԱՄՆ-ին քննադատելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է գրավել ընտրողներին, սակայն դրանով կարող է վնասել Անկարայի առանց այդ էլ փխրուն հարաբերությունները հրեական պետության հետ, գրում է AFP-ն:

Թեեւ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը համընդհանուր դատապարտման առարկա է դարձել, հատկապես մուսուլմանական աշխարհում, Էրդողանը դարձել է ամենախիզախ քննադատը՝ իրեն հատուկ կտրուկ ոճով ԱՄՆ եւ Իսրայելի դեմ մի շարք մեղադրանքներ հնչեցնելով:

 Ի թիվս այլ մեղադրաքների՝ նա Իսրայելին «ահաբեկչական պետություն» է անվանել, որը «սպանում է պաղեստինցի երեխաներին», ավելացնելով, որ ԱՄՆ-ն «դարձել է այդ արյունահեղության մասնակիցը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Էրդողանին` ասելով, որ «նա սովոր չէ բարոյականության մասին դասախոսություն լսել մի առաջնորդից, որը քուրդ բնակիչներին ռմբակոծել է իր հայրենի Թուրքիայում, բանտարկում է լրագրողներին, օգնել է Իրանին շրջանցել միջազգային պատժամիջոցները եւ օգնում է ահաբեկիչներին, այդ թվում  Գազայում:

Ատլանտյան խորհրդի կենտրոնի ավագ աշխատակից Ռաֆիկ Հարիրիի խոսքով՝ Էրդողանն արդեն մտածում է 2019 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների մասին, երբ նա, ինչպես ակնկալվում է կառաջադրվի որպես ընդլայնված լիազորություններ ունեցող նախագահ:

Երուսաղեմի որոշման դեմ կոշտ դիրքորոշումը «Էրդողանի՝ իրեն որպես ամբողջ աշխարհի ճնշված մուսուլմաններիի պաշտպան ներկայացնելու ավելի լայն ջանքերի» մաս է կազմում, ասել է Շտայնը:

«Երկու կողմերն էլ չեն սիրում միմյանց, բայց չեն խանգարում տնտեսական հարաբերություններին: Ես կարծում եմ, որ այդ գիծը կմնա, հաշվի առնելով Էրդողանի քաղաքական հաշվարկները եւ Նեթանյահուի իրավական եւ քաղաքական խնդիրները», - ասել է նա:

Ստամբուլի էկոնոմիկայի եւ արտաքին քաղաքականության կենտրոնի նախագահ Սինան Ուլգենը կարծում է, որ Էրդողանի հռետորաբանությունը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունն է ցույց տալիս:

 «Էրդողանը կարծում է, որ երկրում հանրային աջակցություն կա, որը արդարացնում է Իսրայելի դեմ այս ագրեսիվ հռետորաբանությունը», նույնիսկ եթե դա կարող  է առաջացնել նոր դիվանագիտական ճգնաժամ: «Կրկին անգամ ներքին քաղաքական պատկերացումները գերակայում են զգուշավոր դիվանագիտական պրակտիկայի դեմ», - եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ