News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրապարակել ազգային անվտանգության իր առաջին ռազմավարությունը հաջորդ շաբաթվա սկզբին, հաղորդում է AP- ն:

Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Հերբերտ Մաքմաստերը հայտարարել է, որ ռազմավարությունը կներառի չորս հիմնական ազգային շահ՝ ամերիկյան ժողովրդի պաշտպանությունը, ամերիկյան բարգավաճման խթանումը, «խաղաղության պահպանումը ուժի միջոցով ուժով» եւ  ամերիկյան ազդեցության խթանումը:

Խոսելով հարեւանների ներքին քաղաքականության մեջ Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, Մաքմաստերը ակնարկել է հետախուզության գնահատականներն այն մասին, որ Ռուսաստանը փորձել է 2016 թվականին նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ում երկպառակություն սերմանել՝ անվանելով այն «նոր սերնդի պատերազմ»:

Նա նաեւ դատապարտել է Չինաստանի «տնտեսական ագրեսիան», որը «վիճարկում է կանոնների վրա հիմնված տնտեսական կարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ