News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը չի վերականգնի տնտեսական պատժամիջոցները Թեհրանի  դեմ, որոնք չեղարկվել էին Բարաք Օբամայի իշխանության օրոք։ Այս մասին հաղորդում է DW-ն։

2017 թվականի հոկտեմբերին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը խախտում  է միջուկային համաձայնագիրը, եւ Կոնգրեսին տվել էր 60 օր պատժամիջոցների վերականգնման համար։ Դեկտեմբերի 12-ին այդ 60 օրերը լրացան, իսկ ամերիկյան խորհրդարանը այդպես էլ ոչ մի որոշում չընդունեց։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

ԱՄՆ նախագահի կողմից համաձայնագրի կատարման փաստի հաստատումը Իրանի միջուկային  համաձայնագրի մաս չի հանդիսանում եւ հիմնված է միայն ԱՄՆ-ի ներքին օրենքի վրա, որով նախագահը պարտավորվում է պարբերաբար միջուկային գործարքի կատարման շուրջ զեկույց ներկայացնել Կոնգրեսին, հաղորդում է dpa գործակալությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ներկայում տվյալներ չունի այն մասին, որ Իրանը խախտում է համաձայնագիրը:

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքով՝ Թրամփը խորհուրդ չի տվել Կոնգրեսին վերականգնել պետժամիջոցները, քանի որ չի ցանկացել վտանգել միջուկային համաձայնագիրը։ Սրա հետ մեկտեղ, Թրամփը, Թիլերսոնի խոսքով, Իրանի վրա ճնշում գործադրելու այլ մեթոդներ է ընտրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ