News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը:

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 37:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին այս վարկային համաձայնագրի վերաբերյալ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշել էր, որ նշված վարկային համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է, որի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը եւ ունենալ ֆինանսական կայունության ապահովում:

Նրա խոսքով, վարկի գումարը 40 մլն դոլար է, վարկը տրվում է 15 տարով, որից 3 տարին՝ արտոնյալ, վճարումներ կատարվելու են 24 հավասար մասերով՝ 2020-2031 թվականները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե թե կա՞ հստակ ծրագիր, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը, փոխնախարարը պատասխանեց. «Կոնկրետ վարկային ծրագիրը ծախսային նպատակադրում չունի, հենց դրանով բյուջետային աջակցության վարկը տարբերվում է այլ տեսակի վարկերից: Քանի որ մեր բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների եւ ծախսերի տարբերությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ