News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Բաումգարտեն խոշորագույն կենտրոնում գազի տարանցումը լիովին վերականգնվել է: Այս մասին ORF ռադիոյի հետ հարցազրույցում հայտնել է Gas Connect Austria գազատրանսպորտային համակարգի ընկերություն-օպերատորի տնօրեն Հարալդ Շտինդլը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունում կարծում են, որ պայթյունը տեղի ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: «Բաումգարտենում նոր սարքավորումներ էին տեղադրում... Բայց սա միայն մեր վարկածն է, որ տեխնիկական անսարքությունը առաջացել է զատիչ մեքենաներից մեկում: Եվ այս տեխնիկական անսարքությունը որոշ լրացուցիչ հանգամանքների հետ մեկտեղ հանգեցրել է պայթյունի եւ հրդեհի»,- ասել է Շտինդլը`հավելելով, որ եւ ընկերությունը, եւ ոստիկանությունը սկսել են հետաքննություն:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Բաումգարտենում գտնվող OMV գազային կենտրոնում պայթյուն էր որոտացել, ինչի հետեւանքով դադարեցվել էր գազի տարանցիկ մատակարարումը դեպի Իտալիա, Սլովենիա եւ Հունգարիա: Պայթյունի հետեւանքով զոհվել էր 1 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել էին:

Ավստրիայում տեղի ունեցած պայթյունից հետո ընդհատվել էր գազի մատակարարումը որոշ եվրոպական երկրներ

Ավստրիայում գազի բաշխիչ կայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գազպրոմն» Ադրբեջանում ներկայացուցչությունն է բացել
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ քաղաքացի Մաքսուտ Անդերժանովն է...
Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները...
Նավթի գներն աճում են
Մարտի առաքման համար Brent-տեսակի ֆյուչերսներն աճել․․․
Վրաստանը եւ «Գազպրոմը» երկու շաբաթվա ընթացքում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ
Արդյունքները կհրապարակվեն նոր պայմանների քննարկումից հետո...
«Իմ քայլը». Աշխատակիցների հնարավոր կրճատումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործն ու իրավունքն է
«Գազպրոմ Արմենիայի» եւ իշխանությունների միջեւ բանակցությունները շարունակվում են...
ԵՏՄ վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը
Այս հարցը փետրվարի 1-ին կքննարկվի վարչապետների մակարդակով․․․