News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ նախնական տվյալների զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Իրանի Քերմանի նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որից տուժել էր 17 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ