Չորեքշաբթի գիշերը կողոպտել են «Վրաստանի Բանկ»-ի թբիլիսյան մասնաճյուղը, հայտնում է Sputnik-Վրաստանը՝ վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ցոտնե Դադիանիի փողոցի վրա գտնվող բանկի մասնաճյուղում: Զինված տղամարդը զենքի սպառնալիքով գանձապահից վերցրել է ավելի քան 5,4 հազար եվրո, ավելի քան 8,3 հազար դոլար եւ ավելի քան 7,4 հազար լարի (մոտ 3 հազար դոլար):
Ոստիկանությունը ձերբակալել է 29-ամյա կասկածյալին, երբ նա փորձել է փախչել:
Ոստիկանությունը արդեն որպես իրեղեն ապացույց բռնագրավել է զենքը եւ գումարը:
Քրեական գործը հարուցվել է «Խոշոր չափի իր յուրացնելու նպատակով կողոպուտ» հոդվածի համապատասխան, որը պատժվում է ազատազրկմամբ 8-12 տարի ժամկետով: