Դեկտեմբերի 14-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 3-4 աստիճանով կնվազի, 15-ին՝ նույնքան կբարձրանա: Հանրապետության մյուս շրջաններում ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -4-6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +1+5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +1+5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -4-6, ցերեկը` +5+7,
Գեղարքունիքում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +1+5,
Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +10+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +1+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -4-7, ցերեկը` +5+7,
Արարատում՝ գիշերը` -5-8, ցերեկը` +6+8,
Արմավիրում՝ գիշերը` -5-8, ցերեկը` +6+8,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` +1+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -5-8, ցերեկը` +6+8,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +8+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +4+8,
Արցախում՝ գիշերը` -2+1, ցերեկը՝ +6+10: