News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայի դատարանը դեկտեմբերի 12-ին կալանք է դրել Կատալոնիայի նախկին վարչապետ Արթուր Մասի տան վրա: Կալանք է դրվել նաեւ Մասի կառավարության երեք նախկին նախարարների գույքի վրա, ինչպես նաեւ՝ կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանչեսկ Հոմսի տան կեսի վրա, հաղորդում է Deutsche Welle-ը` վկայակոչելով AFP գործակալությունը:

Սեպտեմբերին հայտարարվել էր, որ Մասը եւ եւս 8 կատալոնյան բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է վճարեն 4.8 միլիոն եվրո, որը ծախսվել է Կատալոնիայում անցկացված հանրաքվեի անցկացման համար, ինչպես նաեւ տոկոսներ՝ 400 հազար եվրոյի չափով: Առայժմ նրանք վճարել են ընդամենը 2.9 մլն եվրո, ուստի նրանց գույքը բռնագրավվել է, մանրամասնեցին դատարանում:

Նշենք, որ Արթուր Մասը զբաղեցնում էր Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնը 2010-ից մինչեւ 2016 թվականը: 2017 թվականի մարտին Կատալոնիայի Գերագույն դատարանը անօրինական հանրաքվե կազմակերպելու համար երկու տարով զրկեց վերջինիս պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Կատալոնիայի առաջնորդը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է իր քաղաքացիներին լրտեսելու մեջ
Citizen Lab-ը հայտարարել է, որ չի կարող վերջնականապես լրտեսական գործողություններ վերագրել կոնկրետ կազմակերպությանը․․․
Ամենաշատ