News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական գործընկերների հետ Հայաստանի երկկողմանի համագործակցության կարեւոր հարցերից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այս մասին դեկտեմբերի 13-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

ՊՆ ներկայացուցիչը համաձայն է, որ հակամարտությունների առկայությունը սկզբունքորեն որոշակի սահմանափակումներ է նախատեսում: «Սա, սակայն, չի նշանակում, որ թեման ամբողջությամբ փակված է եւ անհնար է զարգացնել: Ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվում սպառազինության եւ տեխնիկայի գնումներով, կարելի է համագործակցել  տեխնոլոգիաների, մշակումների հարցերում»,- նշեց Այվազյանը: Որպես համագործակցության հաջող օրինակ նա ներկայացրեց հայ-լեհական համատեղ ձեռնարկության ստեղծումը, հունական կողմի հետ լավ շփումները: «Տարբեր երկրների հետ են բանակցություններ վարվում, եւ ժամանակի ընթացքում մեծ արդյունք կունենանք»,- նշեց Այվազյանը: 

Ի պատասխան ոչ պիտանի դարձած սպառազինության ոչնչացման համար ֆոնդի ստեղծմանն առնչվող հարցին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ոչնչացման համար նախատեսված սպառազինության խմբաքանակը,- հիմնականում զրահամեքենաներ եւ տանկեր,- գերատեսչության հաշվեկշռից հանված է: Այս խմբաքանակի ամբողջ տեխնիկան շահագործման համար պիտանի չէ եւ նորոգման ենթակա չէ: Տեխնիկան կմասնատվի եւ կվաճառվի, իսկ ստացած գումարը կուղղի հումանիտար ականազերծմանը: Այվազյանը նշեց, որ առաժմ այսպիսի այլ տեխնիկա չկա, բայց ապագայում, եթե նոր խմբաքանակ հայտնվի, ծրագիրը կարող է շարունակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ