News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աթենքում, դեկտեմբերի 12-ին, պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հունաստանի հայկական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Աթենք իր այցելության նպատակները եւ օրակարգը, հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրել միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը, Երեւանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Տպել
Ամենաշատ