News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015 թվականի անկումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2 տարում զգալի աճ է ունեցել: Այս մասին դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ առեւտրի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:

Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ 2 երկրների միջեւ արտաքին առեւտրի ծավալը 2015-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 989,7 մլն դոլար, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում հասել է  1,336 մլրդ դոլարի: Ռուսաստանից Հայաստան արտահանումը 2015-ի 9 ամսում կազմել է 179 մլն դոլար, 2017-ին՝ 428 մլն դոլար, այսինքն՝ 2 տարում աճի տեմպերը հասել են մինչեւ 239 տոկոսի, ըստ որում՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2015-ի նույն ժամանակահատվածում կազմել է 810 մլն դոլար, իսկ  2017-ին՝ 908,6 մլն դոլար: 2 տարում աճը կազմել է 112 տոկոս: «Փաստորեն, ես պատասխանեցի հարցին, թե Հայաստանին ինչ է տվել ԵՏՄ-ին անդամակցությունը. Հայաստանը 2 տարում ընդհանուր արտաքին առեւտուրը մեծացրել է 127,6 տոկոսով, քանի որ նրա ծավալի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրանից բացի, մաքսատուրքերի չեղարկումը տարբեր ապրանքների հայ արտադրողներին թույլ է տալիս ավելի հեշտ մտնել ռուսական շուկա, քանի որ հիմա արտահանողներին միայն մեկ փաստաթուղթ է պետք՝ ապրանքի ծագման հավաստագիրը»,- նշեց Անդրեյ Բաբկոն:

Հայաստանից ռուսական ներմուծման կառուցվածքում 62 տոկոսը կազմում է պարենային ապրանքները եւ գյուղատնտեսական հումքը, երկրորդ տեղում է՝ 11,5 տոկոս, մարգարիտը, թանկարժեք քարերը եւ մետաղները, երրորդ տեղում է՝ 9,2 տոկոս, տեքստիլը, տեքստիլ արտադրանքը եւ կոշկեղենը, այնուհետեւ՝ մեքենասարքավորումները եւ տրանսպորտային միջոցները՝ 5,9 տոկոս:

ՌԴ-ից Հայաստան արտահանման կառուցվածքում 2017 թվականին հանքանյութերը կազմել են 46,9 տոկոս, պարենային ապրանքները եւ գյուղատնտեսական հումքը՝ 16,8 տոկոս, մեքենասարքավորումները եւ տրանսպորտային միջոցները՝ 11,9 տոկոս, մետաղները եւ դրանցից արտադրանքը՝  9,1 տոկոս:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումների աշխարհագրությանը, եթե ԵՏՄ-ն դիտարկենք, ստացվում է, որ ինչպես 2013 թվականին, այնպես էլ այսօր մուտքերի մեծ մասը՝ 38,8 տոկոսը բաժին է ընկնում ռուսական ներդրումներին, իսկ ԵՏՄ անդամ մյուս երկրների բաժինը, ինչպես նախկինում, 0 է»,- ասաց Բաբկոն՝ հավելելով, որ այսօր Հայաստանում ներդրումների 5,434 մլդ դոլար ընդհանուր թվից Ռուսաստանի բաժինը կազմում է 2,054 մլրդ դոլար, որից ուղիղ ներդրումները՝ 1,755 մլրդ դոլար: 

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ՌԴ մատակարարելու պայմանագրին՝ Անդրեյ Բաբկոն նշեց, որ դա չի անդրադառնա Հայաստանից գյուղարտադրանքի ներմուծման վրա, քանի որ հայկական արտադրանքն իր որակի շնորհիվ մշտապես ռուսական շուկայում հատուկ նշաձող է գրավել, ըստ որում՝ նրա ծավալներն ի վիճակի չեն ապահովել ռուսական պահանջարկը, թեկուզ Մոսկվայի մասշտաբով:

Աշխարհի բոլոր երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին 3,990 մլրդ դոլար է եղել, իսկ 2017-ին՝ 4.979 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ