News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում: Այս տարվա աշխատանքները մոտենում են ավարտին. Շիրակի մարզում իրականացվել են ակնային զննումներ ինչպես լայն բնակչության, այնպես էլ դպրոցականների շրջանում, դպրոցներում անցկացվել են հանրային կրթության դասեր, այժմ Գյումրիում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվում են խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ եւ լազերային բուժում:

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը եւ «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Շիրակի մարզում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 3.400-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, Աչքի շարժական հիվանդանոցը կայանել է Արթիկում, Մարալիկում եւ Գյումրիում, որի արդյունքում շուրջ 1.500 բնակիչ խորացված հետազոտություն է անցել, կատարվել է շուրջ 600 վիրահատություն եւ 200 լազերային միջամտություն: Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել շաքարային դիաբետ ունեցողներին: Աչքի խնամքի վերաբերյալ բաց դասեր եւ ակնային զննումներ ենք անցկացրել նաեւ մարզի դպրոցներում: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի եւս «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ մեր աշխատանքի արդյունքում հազարավոր մարդիկ վերագտան իրենց աչքի լույսը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Այս նախագծի կարեւորագույն ձեռբերումներից է հազարավոր մարդկանց տեսողության անվճար վերականգնումը: Ուրախալի է, որ այս տարի եւս  մենք կարողացանք աջակցել հատկապես այն մարդկանց, ովքեր սոցիալական բարդ պայմաններում են ապրում ու նույնիսկ չեն երազում վերականգնել իրենց աչքի լույսը: Ժանակակից տեխնոլոգիաները հիմա առավել, քան երբեւէ օգնում են ոչ միայն ճշգրիտ ախտորոշում անել, վիրահատել ու հետեւել կազդուրման գործընթացին, այլեւ վաղ տարիքից տեղեկացված լինել աչքի առողջության պահպանման կանոններին», - ասաց «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017թ. ընթացքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում 8.000-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 3.700-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 1.350 վիրահատություն եւ 470 լազերային միջամտություն, պատրաստվել է բարձր դիոպտրիայի շուրջ 400 ակնոց: 2018թ. սկզբին ծրագիրը կշարունակվի Արագածոտնի մարզում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ