News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով վկա Էդուարդ Սահակյանը բերման կենթարկվի: Նման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` դեկտեմբերի 13-ին՝ պատճառաբանելով, որ վկան պատշաճ ծանուցված է եղել, սակայն, դատարան չի ներկայանում:

Այս գործը դատարանում է գրեթե մեկ տարի, սակայն, այս ընթացքում ընդամենը մի քանի նիստ է կայացել, այժմ վկաների հարցաքննության փուլն է:

Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել էր «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը): 

Սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

Իսկ Մկրտիչ Պողոսյանի կինը` տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ընտանիքին բանկը թալանել է եւ հենց այդ պատճառով է, որ ամուսինը գնացել է նման քայլի: Տիկին Կարինեի խոսքով՝ իրենց պատկանող «Անգելինա» ռեստորանի գույքի վաճառք է արվել անօրինական ձեւով. «Հարյուր միլիոնի ապրանքի վաճառք են արել անօրինական ձեւով` հիպոթեքով ու բանկն ու իրենք գրավի առարկա են սարքել 80 անուն շարժական գույք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ