News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիվերպուլի համալսարանի գիտնականները օվկիանոսային պտտահողմերի հատուկ տեսակ են հայտնաբերել, որը կարող է բարձր արագությամբ ծովային կենդանիներին տեղափոխել մեծ հեռավորության վրա, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով  Phys.org-ը:

Օվկիանոսային պտտահողմերի(օղակներ) տրամագիծը հասնում է մի քանի հարյուր կամ հազար կիլոմետրի: Նրանք նման են մթնոլորտում օդի շրջանաձեւ շարժումների եւ կարող են տեղափոխել սառը կամ տաք ջրեր:

«Ծխային» անունը ստացած օղակների նոր տեսակը իրար միացած մի քանի պտտահողմեր են, որոնք պտտվում են միմյանց հակառակ ուղղություններով: Նրանց արագությունը մոտ 10 անգամ գերազանցում է սովորական օվկիանոսային պտտահողի արագությունը: Այս երեւույթի պատճառները դեռ հայտնի չեն:

«Ծխային օղակները» հայտնաբերվել են ծովի մակարդակի եւ ջրի մակերեւույթի ջերմաստիճանի վերաբերյալ արբանյակային տվյալների վերլուծության հիման վրա: Գիտնականները ուսումնասիրությունները կատարել են Թասմանյան ծովում՝ Ավստրալիայի եւ Հարավային Ատլանտիկայի ափերի մոտ:

Նման օղակները կարող են գոյություն ունենալ մոտ վեց ամիս, այնուհետեւ դրանք տրոհվում են մի քանի ավելի փոքր օղակների: Թեեւ օվկիանոսային պտտահողմերը որպես կանոն շարժվում են  արեւելքից դեպի արեւմուտք, իրար միացած օղակները շարժվում են դեպի արեւելք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ