News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեյրան Սարոյանի եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները շատ լավ են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը չի թողում իր բիզնեսը զարգանա, արգելում է իր օղիների արտահանմանը, Սարոյանը պատասխանեց․ «Հլը մի հատ ընձի նայեք, ընձի ով կարա թողի կամ չթողի»։

Սարոյանը, խոսելով կարագի թանկացման մասին, նշեց, որ դրանում Սամվել Ալեքսանյանը մեղավոր չէ․ «Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանկացե՞լ է, չէ՛, բա էլ ի՞նչ եք ուզում: Եթե ինքն էլ ա կարագ բերում, ուրեմն իրան էլ ա հասնում»:

Լրագրողների հարցին, թե պատգամավորն ինչ իրավունք ունի բիզնես ունենա, Սարոյանը նշեց․ «Մարդու տղեն խորհուրդ տվող ա, լավ խորհուրդներ ա տալիս իր երեխեքին։ Թողեք մոտիկ լինեմ հետը, կարող ա մի խորհուրդ էլ ինձ տա։  Ով չգիտի, որ Սամվել Ալեքսանյանը բիզնես ունի: Հիմա չի զբաղվում, դիրոկտերներ ունի, տղա ունի, կնիկ ունի, երեխեքը գրագետ, «Անգլիա» ավարտած են, Սամոյից լավ չե՞ն ղեկավարի: Սամոն ուղղակի խորհուրդներ ա տալիս»:

Անդրադառնալով իր գործարարությամբ զբաղվելու մասին հարցին, նա ընդգծեց. «Էսքան ժամանակ լսած կա՞ք, որ ես բիզնեսով եմ զբաղվում: Չկա տենց բան»:

Տպել
Ամենաշատ