News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի երկար սպասված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ գործընկերներ, հարազատներ և ընկերներ: Նրանք ծանոթացան գրքի ստեղծման պատմությանը և նպատակին, հնարավորություն ունեցան նաև ստանալ անվանական ստորագրություն բիզնես սկսելու մաղթանքներով հեղինակի կողմից:

Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝  պլանավորիր քո բիզնեսը, կազմակերպիր քո բիզնեսը, կառավարիր քո բիզնեսը և զարգացրու քո բիզնեսը:

Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ ինչպես հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, այնպես էլ ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, նորարար լինելու, առաջնորդ դառնալու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ,  մեթոդներ և բանաձևեր: Գրքում ներկայացված են նաև հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:

Իսկ Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ:

Գրքի շնորհանդեսից անցել է ընդամենը երկու շաբաթ, սակայն հասցրել է դառնալ բավական պահանջված, և ներկա է բոլոր գրախանութներում և օնլայն վաճառքի հարթակներում: Ընթերցողներին հատկապես ոգևորում է վերջին 22-րդ գլուխը, որը կոչում է անմիջապես գործել, և Հայաստանի բոլոր անկյուններից մարդիկ շնորհակալություն են հայտնում այդ ոգեշնչման համար և կիսվում իրենց ապագա պլաններով: Գրքի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում բնակվող հայազգի քաղաքացիներից:

Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ գիրքն արդեն իսկ ծառայում է իր ճիշտ նպատակին և մոտ ապագայում կօգնի էլ ավելի բարձրացնել ձեռներեցության շունչը Հայաստանում և բարելավել գործարար միջավայրը:

Սա էլ մեր լրացուցիչ տեղեկատվությունը զորացրված երիտասարդներին աջակցելու ուղղությամբ:

ՄԵՐ ԱԶԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հարգելի ընկերներ: Մի շատ կարևոր նորություն եմ ցանկանում հայտնել ձեզ կապված «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի հետ: BSC-ի ամբողջ անձնակազմով որոշում ենք կայացրել գրքի վաճառքից գոյացած ամբողջ շահույթը ուղղել հայկական բանակից զորացրված երիտասարդների մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման ծրագրի իրագործմանը: Ծրագրի նպատակն է զորացրված այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել նոր մասնագիտություն կամ նոր որակավորում, վերապատրաստել, կապել գործատուների հետ և ապահովել աշխատատեղով: Ծրագիրը կիրականացնենք Quick Start-ի նախագծի շրջանակներում և մեթոդոլոգիայով: Ծրագրի իրականացումը կսկսենք հունվար ամսին և առաջին դիմորդները կլինեն 2016թ-ին զորացրված երիտասարդները: Առաջին քայլը կլինի տեղեկատվական միջոցառումը, որտեղ կներկայացնենք ծրագրի մանրամասները:

Գրքի պաշտոնական կայքը՝ http://books.bsc.am/, Ֆեյսբուքյան էջ www.facebook.com/YourOwnBusinessInArmenia/:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ...
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարեւորությունը
Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, եւ այդ...
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Մենք բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Թվով 49 տրակտոր է տրամադրվել, եւս 142 կոմունալ տեխնիկա...
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները
Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում...
Հերացի փողոցում 80 հազար դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա Մերսեդեսի գույքահարկից. Թունյան
Միայն Երեւանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող եւ գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան. Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի...
Տանձուտի ու Այգեշատի դպրոցների սանհանգույցները սարսափելի վիճակում են. կառուցենք նորովի. Փաշինյանի գրառումը
Կառուցենք Հայաստանը նորովի...
Ամենաշատ