News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իշխանությունն ինչ անի, միևնույն է՝ ժողովուրդը չի կարա գոհ լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Ըտենց ա, ընենց որ պտի ապրենք, քյասիբ պետություն ենք, ինչ ունենք՝ էս ունենք»,- շարունակեց նա:

Դիտարկմանը, որ նման կառավարմամբ պետությունը դատարկվում է, մարդիկ հեռանում են. ՀՀԿ խմբակցության անդամը արձագանքեց. «Գնա տես օդանավակայանները ինչքան մարդ ա հետ գալիս: Էթում են, աշխատում են, փող են բերում: Խոպանչիներն են հետ գալիս, փողերը բերում են, հեսա կգան, Նոր տարի կանեն, տաշի-տուշի, գարունն էլի կեթան գործի»:

Հարցին՝ ինչո՞ւ մարդիկ աղքատ են, իսկ իշխանություններն աղքատ չեն, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Որովհետև բիզնեսներ ունեն, որ հասել են ըտեղ, ուրեմն՝ խելոք մարդիկ են, կարում են փող աշխատեն»:

Դիտարկմանը, թե բյուջեն են թալանում, Սարոյանը նշեց. «Աաա՜, ո՞ւր ա ընդեղ բյուջե, մթոմ բյուջեն կարում են փակեն, որ մի հատ էլ թալանեն»:

Տպել
Ամենաշատ