News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա, մեր ընգերն ա, մեր ազգի հերոսն ա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Եթե քաղաքական գաղափարներով տարբեր ենք, ուրեմն ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ։ Բա էսքան ծառայություն, որ Բաղմանյան Հայկազը կատարել ա, պրծա՞վ: Մի անգամ էլ կարող ա հրաման չի կատարել կամ թերացել է: Ցեխը շպրտենք, սարքեն եսիմինչ, հանենք քցենք բանակի՞ց: Էլ դու էգուց գեներալ կուզենա՞ս դառնաս: Ենթադրենք սաղի վրա ցեխ շպրտիք, Բաղմանյան Հայկազի վրա էլ ցեխ շպրտենք, բանակից պրծա՞նք, վե՞րջ: Մեր ընկերները մեզ օգնել են, որ էս ունենանք, էն ունենանք, բանակից բան չգողանանք: Ես ուրախ եմ, որ եթե ցանկացած զինվորական չի խառնվում, բայց կողքից բիզնես ունի, նա էլ կյանքում զինվորի հացի վրեն չի նայի»:

Խոսելով Նորքի զինված խմբի հետ Սեյրան Օհանյանի հնարավոր կապի մասին՝ Սարոյանը բացառեց, որ նա կարող էր իշխանության դեմ դուրս գալ․ «Ամոթ ա, Սեյրանը տենց բան ո՞նց կաներ: Կարող է մի 2 հատ էլ շառ անող ըլնի: Ոնց որ դու հրացանը վերցնես գնաս քո երեխեքի վրա, տենց բան ո՞նց կըլնի: Նա իշխանության դեմ դուրս չէր գա»:

Իսկ դիտարկմանը, թե Օհանյանը ընդդիմադիրներին է միացել, Սարոյանը ասաց․ «Էդ ե՞րբ։ Գործից հետո։ Գործից հանես, սաղն էլ ընդդիմություն են»։

Նա ավելացրեց նաեւ, որ թույլ չի տա որեւէ մեկը պետությանը կպնի։ «Ես իմ սարքած պետությունն ա: Իշխանությունն էլ հո՞ հավերժ չի։ Հո՞ չեմ հելնելու իմ տղուն քուչեն խայտառակ անեմ։ Գիտե՞ս լա՞վ են անում մթոմ: Էսօր էս սոված, խառը վախտերը չգիտենք ում հետ կռվենք, ոնց կռվենք»:

Տպել
Ամենաշատ