News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Leagoo չինական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել S9 սմարթֆոնը։ The Verge պորտալը նշում է, որ գաջեթը գործնականում Apple ընկերության iPhone X հեռախոսի նմանակն է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկու մոդելները զանազանելը առաջին հայացքից շատ դժվար է․ S9-ը մոդելավորելիս iPhone X-ի դիզայնը կրկնօրինակվել է մինչեւ ամենաչնչին մանրուքը։ Բայց չինացիներին չի հաջողվել այն զինել Apple-ի գլխավոր նորույթով՝ Face ID դեմքի ճանաչման համակարգով։ Դրա փոխարեն, հեռախոսի հետեւում տեղադրվել է մատնահետքի սքաներ։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գաջեթը կարժենա 300 դոլար՝ երեք անգամ էժան, քան iPhone X-ը։ Այս գումարի դիմաց օգտատերերը կստանան MediaTek P40 պրոցեսոր, վեց գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 18 գիգաբայթ լրացուցիչ հիշողություն։

iPhone-ի այս սմարթֆոնը վաճառքի է հանվել նոյեմբերին։ Ռուսական շուկայում այն գրեթե ամբողջապես վաճառվել է վաճառքի առաջին օրը։ ԱՄՆ-ում հեռախոսի այս մոդելը հասանելի է 999 դոլարով, իսկ  Ռուաստանում գները սկսվում են 79 հազար ռուբլիից։

Նոր iPhone-ի տերերը բարձրաձայնում են թերությունների մասին։ Այսպես, ավելի վաղ Apple-ը հայտնել է սենսորային էկրանի հետ խնդիրների առկայության մասին՝ այն կարող է չաշխատել ցուրտ եղանակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ