News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հումանիտարները պետք է օգնեն պետությանը գտնել պատշաճ պատասխաններ ժամանակակից աշխարհի նոր մարտահրավերներին: Այս մասին գիտնականների II համագումարի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն: «Հումանիտար գիտելիքի ամենակարեւոր արտադրանքը սոցիալական տեխնոլոգիաներն են: Այսօր ստեղծվում են մարդկանց գիտակցության կառավարման բաղադրատոմսեր: Այս տեխնոլոգիաները գործում են երկրի սահմաններից դուրս՝ հիմնականում ԶԼՄ-ների,համացանցի միջոցով եւ ոչ միշտ են Բելառուսի օգտին: Հարկավոր է սովորել հակազդել այս ոլորտում առկա բացասական միտումներին: Մենք պետք է մշակենք մեր սեփական սոցիալական տեխնոլոգիաները՝ օգտագործելով դրանք հասարակության համախմբման, հայրենասիրության դաստիարակության եւ մարդկանց ստեղծագործական նախաձեռնողականության խթանման համար բոլոր մակարդակներում:

Հումանիտարների առջեւ ծառացած արդի խնդիրներից մեկն է սովորել կանխատեսել հասարակության զարգացման արդի խնդիրներն ու գործընթացները, օգնել պետությանը գտնել պատշաճ պատասխաններ ժամանակակից աշխարհի նոր մարտահրավերներին», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ