News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն քանի ամիս է՝ հանրությունը եւ լրագրողները մանրակրկտորեն քննարկում են Արմեն Ջիգարխանյանի եւ նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բաժանումը: Իրավիճակը հետաքրքրաշարժ են դարձնում ֆինանսական պարզաբանումները: Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը նշել է, որ Վիտալինան դերասանի հաշիվներից ավելի քան 10 մլն ռուբլի է հանել:

«Մենք պարզել ենք, որ Ցիմբալյուկն ամուսնու հաշիվներից 13 մլն ռուբլի է հանել: Առավել ակնհայտ գումարը՝ 4 մլն ռուբլի, Վիտալինան հաշվից հանել է, երբ Արմեն Բորիսովիչը հիվանդանոցում էր: Դրանից զատ, նա առանց Արմեն Բորիսովիչի իմացության յուրացրել է Ստարոկոնյուշնի նրբանցքի բնակարանի վաճառքից ստացված գումարի մի մասը, որը նա ստացել էր Նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ ունեցվածքը բաժանելիս: Ակնհայտ է, որ Վիտալինան ամուսնալուծությանը պատրաստվել է: Չեմ կարող մանրամասներ հրապարակել, բայց ամենը, ինչ պարզել ենք, փոխանցել ենք Քննչական կոմիտե»,- նշել է փաստաբանը:

Լրագրողները խոսել են դերասանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ: Նա մեկնաբանել է հրապարակված ընտանեկան տեսանյութը, որում Ջիգարխանյանը խմում է եւ ինչ-որ մեկին «էժանագին արարած» անվանում: Սողոմոնյանը համոզված է, որ հոլովակը ցուցադրել է դերասանի նախկին երիտասարդ կինը:

«Վերջերս հեռուստաշոուի ժամանակ Վիտալինան ընտանեկան տեսանյութ ցուցադրեց: Մենք որոշեցինք դրան իրավաբանորեն պատասխանել: Վիտալինան առանց համաձայնություն ստանալու՝ որոշել է մարդու անձնական կյանքի մասին տեղեկությունը հրապարակային դիտման ներկայացնել: Նրա դեմ արդեն գործ է հարուցվել Արմեն Բորիսովիչի աշխատասենյակում թաքնված տեսախցիկներ տեղադրելու համար, եւ այս տեսանյութը լրացուցիչ նյութ կդառնա: Ի դեպ, քննիչները պարզել են, որ թաքնված տեսախցիկները տեղադրել է Վիտալինայի հայրը, ում նա թատրոնում աշխատանքի էր ընդունել ինժեների պաշտոնում»,- հայտնել է Սողոմոնյանը:

Ջիգարխանյանի ընկերը «հրեշավոր ֆարս» է անվանել այն, ինչը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան  «սարքել» է, եւ հասկացրել է, թե շատ է զղջում, որ ամուսիններին հաշտեցրել է գժտվելուց հետո: «Արմեն Բորիսովիչը ցանկանում էր նրան դուրս քշել դեռեւս անցյալ տարի, ափսոսում եմ, որ այդ ժամանակ նրան չսատարեցի, այլ հակառակը՝ նրանց հաշտեցրի: Այդ ժամանակ Վիտալինան արտասվում էր, ասում. «Այլեւս այդպես չեմ անի»: Նա, ախր, նախկինում էլ էր նրա հաշիվներից փող հանում: Իսկ հիմա, երբ նայում եմ բանկերի քաղվածքներին, հասկանում եմ, որ նա ներողություն էր խնդրում միայն այն նպատակով, որ ժամանակ շահի: Եվ հասցնի նրանից խլել ունեցած ամեն ինչը»,- Արթուր Սողոմոնյանի խոսքն է մեջբերել «Комсомольская правда»-ի կայքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ