Ավելի քան 40 մարդ է վիրավորվել Աշախ ան դեր Դոնաու կոմունայի (վերին Ավստրայի դաշնային հող) օսլայի պատրաստման գյուղատնտեսական հսկա «Ագրանա» ձեռնարկության ծծմբաթթվի արտահոսքի պատճառով։ Արտադրական տարածքից տարհանվել են 100 աշխատող։ Այս մասին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Կարմիր խաչում իրենց հերթին հայտնել են, որ ձեռնարկության տարածքում պայթյուն է որոտացել, եւ քլոր գազի արտահոսք է սկսվել։ Վիրավորների մեծ մասին հասցրել են հիվանդանոց։ Ներկայումս ձեռնարկությունում իրականացվում է տարհանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։