News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ով Փարիզ էր մեկնել կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովին մասնակցելու համար, բաց չի թողել Առնոլդ Շվարցենեգերի եւ Բիլ Գեյթսի հետ սելֆի անելու հնարավորությունը, գրում է Sputnik Էստոնիան:

Գագաթաժողովի կենտրոնական թեման, որը նվիրված է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրման երկրորդ տարվան, դարձել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը եւ դրանց ադապտացվելու հնարավորությունները:

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը ճաշի ընդմիջմանը բաց չի թողել իր սեղանի շուրջ նստած հյուրերի հետ սելֆի անելու հնարավորությունը, որոնց թվում էին դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը: Տեղադրելով «աստղային» սելֆին թվիթերյան իր էջում՝ Ռատասը, սակայն, նկարվողներից որեւէ մեկին չի նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ